Արցախի Ազգային ժողով է անցել հինգ կուսակցություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News      

Արցախում մարտի 31-ին կայացած խորհրդարանական  ընտրություններում  Ազգային ժողով է անցել 5 կուսակցություն։ Ըստ ստացած ձայների աճման կարգի՝ պատկերն ունի հետևայլ տեսքը՝  «Ազատ հայրենքի ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք»  կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն»։  Այս մասին հայտնել է Արցախի ԿԸՀ նախագահ  Սրբուհի Արզումանյանը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշիքնները ստացել են կողմ ձայներ հետևյալ բաշխվածությամբ՝

«Ազգային վերածնունդ» կուսակցություն՝ 2360 ձայն կամ 3,2 տոսկոս, «Միասնական հայրենիք» կուսակցություն՝ 17 հազար 365 ձայն կամ 23,60 տոկոս, «Անկախության սերունդ» կուսակցություն 656 ձայն կամ 0,9 տոկոս ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 4717 կամ 6,4 տոկոս,  «Արցախի հեղափոխական կուսակցություն»՝ 1660 ձայն կամ 2,26 տոկոս, «Ազատ Հայրենքի ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 29 հազար 688  ձայն կամ 40,4 տոկոս, Արցախի «Արդարություն» կուսակցություն 5865 ձայն կամ 7,9 տոկոս, «Արցախի ժողովրդավարական» կուսակցություն՝ 4269 ձայն կամ 5, 81 տոկոս, «Միացյալ Հայաստան» կուսակցություն 958 ձայն կամ 1,3 տոկոս,  «Արցախի պահպանողական» կուսակցություն՝ 2108 ձայն կամ 2, 87 տոկոս, Լ«Լեռնային Ղարաբաղի կոմունիստական» կուսկցություն՝ 480 ձայն կամ 0, 65 տոկոս և «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինք 3305 ձայն կամ 4,5 տոկոս։

Ընտրողների ընդհանուրի թիվը կազմել է 104 հազար 350, քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 712 կամ  73, 5 տոկոս։ Անվավեր է համարվել 2418 քվեաթերթիկ։

Համաձայն Արցախի հանրապետության ընտրական օրենսգրքի Ազգային ժողովում ընտրված է համարվում կուսակցությունների դեպքում 5 տոկոսի շեմ հաղթահարած քաղաքական թիմերը, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում 7 տոկոսը հաղթահարածները։