Այս ապրիլի 7-ը կհիշենք, որ պայքարում էինք առողջ լինելու, ոչ թե՝ 2 ծաղիկի համար. հարցում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

Հայաստանի տոնացույցում ապրիլի 7-ը նշվում է որպես մայրության և գեղեցկության օր։ Հայ Առաքելական Եկեղեցին այս օրը նշում է որպես Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոն։ Այս օրը եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Չնայած, որ արտակարգ դրության պայմաններում Երևանի փողոցները մարդաշատ չէին ապրիլի 7-ին, այնուամենայնիվ 24News-ը շրջել է փողոցներում՝ հասկանալու ի՞նչ տրամադրություն է քաղաքում և փորձել է զրուցել քաղաքացիների հետ՝ պարզելու, թե ինչպե՞ս են նրանք տոնում ապրիլի 7-ը։

Թե ինչո՞վ է տարբերվում այս տարվա ապրիլի 7-ը, քաղաքացիներից մեկը պատասխանեց.

«Այս ապրիլի 7-ը հիշելու եմ նրանով, որ պայքարում էինք առողջ լինելու, ոչ թե՝ 2 ծաղիկի համար»: 

Հաշվի առնելով արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները՝ հարցմանը մասնակցած բոլոր քաղաքացիները նշեցին, որ տանն են լինելու և օրն անցկացնելու են հարազատների և ընկերների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս