Հայաստանի իշխանությունների շուրջ ազգային կոնսոլիդացիա է անհրաժեշտ․ Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

ՀՀ իշխանությունների շուրջ ազգային կոնսոլիդացիա է պետք: Նույն շեշտադրումն է արել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերի ընթացքում ասել է ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախի  նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուն համախմբման կոչ է անում նաև Արցախի ուժերին՝ շեշտելով, որ իր ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլորի հետ:

«Այն բոլոր ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության, ձևաչափը կընտրենք: Կոալիցիոն կլինի, գրավոր կլինի այդ գործակցությունը, թե ոչ մենք դրան կանդրադառնանք ընտրություներից հետո, ավելի հստակ՝ կսկսենք բանակցությունները ընտրություններից հետո»,- ընդգծել է Հարությունյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կգնահատի երկրորդ փուլում իր մրցակցի՝ Մասիս Մայիլյանի՝ ընտրապայքարից դուրս գալու որոշումը, նա ասել է, որ ցանկացած որոշում հարգում են և չի անդրադառնում քաղաքական մրցակիցների մեկնաբանություններին՝ միաժամանակ հայտնելով, որ ինչ-որ տեղ Մայիլյանի քայլը սպասելի էր:

Դիտարկանը, թե ինչպե՞ ս կարող է ազդել իր քվեների վրա պայքարից Մայիլյանի դուրս գալը, Հարությունյանն ասել է, որ առայժմ չէր ցանկանա գնահատական տալ արդյունքների վերբերյալ:
Հարությունյանն անդրադարձել է նաև շշուկներին, թե Արցախում քաղաքական պայմանավորվածություններն են եղել՝ վստահեցնելով, որ քաղաքական պայմանավորվածություն չի կայացել որևէ մեկի, առավելևս իր հետ:

Շարունակությունը՝ տեսանյութում: