Մեր շատ մրցակիցների գործելաոճում ոչինչ չի փոխվել. թիրախավորում են մեզ.Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Արայիկ

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ամփոփելով նախորդ հինգ օրերի ընթացքում Արցախի ավելի քան 6 տասնյակ համայնքներում ունեցած իր հանդիպումները։

«Հարգելի՛ հայրենակիցներ, նախընտրական քարոզարշավի առաջին կիրակին ամփոփում եմ նախորդ 5 օրերին Ասկերանի, Մարտակերտի, Քաշաթաղի և Մարտունու շրջաններում ավելի քան 60 համայնքներում ունեցած հանդիպումներս: Հայտնում եմ խորին երախտագիտությունս մեր քաղաքացիներին ամենուրեք ջերմ և հյուրընկալ ընդունելությունների համար: Ուրախ եմ, որ մեր ներկայացրած նախընտրական ծրագիրը հանրության լայն շերտերի անվերապահ աջակցությանն է արժանանում:

Մեր շատ մրցակիցների գործելաոճում այդպես էլ ոչինչ չի փոխվել: Նրանք նախընտրական քարոզարշավը շարունակում են՝ հիմնավորված ծրագրեր ներկայացնելու փոխարեն՝ թիրախավորելով մեզ՝ դրանով, հավանաբար, ընդգծելով իրենց մրցակցի առավելությունը...

Համոզված եմ՝ մեզ հաջողվելու է, քանի որ մենք կարող ենք...»։