Կիևյանն կամրջի վրա կանխվել է 29-ամյա երիտասարդի ինքնասպանության փորձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

 Կիևյան կամրջի ճաղավանդակ

Ապրիլի 10-ին՝ ժամը 17:38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացու (Միրան Մ., ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: