Ղազախստանում ավելի քան 200 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով. Риа Новости

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

ղազախստան

Ղազախստանի ավելի քան 200 բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով. Նրանք կազմել են երկրում վարակվածների ընդհանուր թվի 20,5 տոկոսը: Այս մասին հայտնել է Ղազախստանի առողջապահության նախարարության ապրանքների և ծառայությունների անվտանգության որակի վերահսկման հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Բյուրաբեկովան, փոխանցում է РиаНовости-ն:

Ղազախստանում կա կորոնավիրուսի գրանցված 979 դեպք, որոնցից 12-ը՝ մահվան ելքով: Մարտի 16-ից երկրում հաստատված է արտակարգ դրության ռեժիմ:

Բյուրաբեկովայի խոսքով՝ բուժաշխատողների վարակվածության դեպքերը գրանցվել են հանրապետության 13 տարածաշրջանների բժշկական կազմակերպություններում, սակայն ամենաշատը գրանցված դեպքերի թվով Նուր Սուլթանն է, Ալմա Աթան, Հյուսիս-Ղազախստանյան մարզը:

Բուժաշխատողները հիմնականում վարակվում են, որովհետև չեն ապահովվում նրանց անհատական պաշտպանության միջոցները, նրանց աշխատանքային ռեժիմը խախտվում է: