Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

վրաստան

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին մեղավոր է ճանաչվել 2019 թվականի հունիսին Թբիլիսիում բողոքի ակցիային մասնակցելու համար: Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:

Օկրուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի գրոհի ժամանակ բռնի գործողությունների կազմակերպման, ղեկավարման և մասնակցության համար: Ավելի ուշ դատարանը նրան կազմակերպման մասով արդարացրել էր: