Սամվել Բաբայանն արհամարհեց Մասիս Մայիլյանի կոչը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցավ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Արցախում արտակարգ իրավիճակի հայտարարմանը, բոյկոտի կատաղի կոչերին և կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրմանը, մասնակցության բավականին բարձր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 44 տոկոս:

Ուշագրավ էր հատկապես Սամվել Բաբայանի քվեարկությունը․ ի հեճուկս առաջին փուլում իր դաշնակից Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչին, Բաբայանը երեկ գնացել էր ընտրատեղամաս և կատարել իր ընտրությունը:

Իսկ լրագրողների համառ պնդումներին, թե ում է տվել իր ձայնը, ոչ հստակ ու հեգնական պատասխան էր տվել․ «Քվեարկել եմ Մասիս Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ռ է տալիս ձեզ»»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում