Բունդեսլիգայի ղեկավարությունը մտադիր է վերսկսել մրցաշրջանը մայիսից և ավարտել հունիսին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

բունդեսլիգա

Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունները ներկայացնող ակումբները պատրաստվում են մրցաշրջանի վերսկսմանը: Բունդեսլիգայի ղեկավարությունը մտադիր է վերսկսել մրցաշրջանը մայիսի սկզբին և այն ավարտել մինչև հունիսի վերջը: Այս մասին հաղորդում է գերմանական ֆուտբոլային լիգայի մամուլի ծառայությունը:

«Առաջնությունը դադարեցվել էր մարտի սկզբին՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Այս պահին պաշտոնապես որոշում կա, որ ֆուտբոլային հանդիպումները չեն վերսկսվի մայիսի 1-ից շուտ»: