Բունդեսլիգայի հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News      

Բունդեսլիգա

 

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին։

Երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտնել է, որ առաջնությունը կսկսվի, եթե այն անցկացվի առանց հանդիսականների։

«Բոլորի համար վարակի ռիսկը նվազագույնի հասցնելու համար դա անհրաժեշտ է: Մայիսի 9-ից մրցաշարի վերսկսումը լավ նշան կդառնա միլիոնավոր ֆուտբոլասերների համար, նույնիսկ եթե տրիբունաները դատարկ լինեն», – ասել է Շպանը: