9-րդ միջոցառման համար բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 15, 24 News

զարուհի բաթոյան

Եթե դիմում եք 9-րդ միջոցառման համար, տեղեկացնում ենք, որ բացի տվյալներ լրացնելուց կա նաև փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Եթե երեխան ծնվել է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը (կցվող փաստաթուղթ՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)։

Եթե երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետությունում

(կցվող փաստաթղթեր՝ երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճեն (անկախ երեխայի ծննդյան տարեթվից) և ամուսնության վկայականի կամ հայրություն ճանաչելու վկայականի էլեկտրոնային լուսապատճեն)։

9-րդ միջոցառման պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ՝ 

9-րդ միջոցառման համար դիմում մուտքագրել այստեղ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս