Արայիկ Հարությունյանը բուհերի ռեկտորների հետ առցանց նիստ է անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Արայիկ Հարությունյան

Այսօր տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՑ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։

Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»,– գրել է նա։

․