ՀՀ պատվիրակության անդամները մասնակցել են ՆԱՏՕ-ի հանձնաժողովի առցանց նիստին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News 

․

Այսօր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը և պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մասնակցել են քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

Քննարկվել են երկու զեկույցների նախագծեր` «ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը փոփոխվող գլոբալ համատեքստում» և «Ծոցի անվտանգությունը և քաղաքական դինամիկան»:

Զեկույցներից հետո անդամ-երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց հարցերն են ուղղել զեկուցողներին:

--00--ԱՀ