Առաջիկա օրերին Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

թռիչքներ

Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ Այս մասին ապրիլի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը հայտնել է նաև տարբեր քաղաքներից ՀՀ տեղափոխված քաղաքացիների թվերը.

«Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 քաղաքացի, մարտի 26-ին Անգոլայից` 24-ը, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 քաղաքացի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի»: