Ամռանը COVID-19-ի տեմպը կդանդաղի, վարակն արևի ճառագայթների տակ ոչնչանում է. «Daily Mail»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

կորանն

«Daily Mail»-ը գրում է, որ, ըստ ԱՄՆ Անվտանգության դեպարտամենտն ուսումնասիրության, կորոնավիրուսը, ինչպես օդում, այնպես էլ մակերեսների վրա, արևի ճառագայթների տակ գտնվելու դեպքում մի քանի րոպեից ոչնչանում է:

Ըստ ուսումնասիրության՝ չի բացառվում, որ ամռանը վիրուսի տարածումը դանդաղի, քանի որ արևի լույսը, ջերմությունն ու խոնավությունը նվազեցնում են վարակի կենսունակությունը, քանի որ 21-24 աստիճան ջերմաստիճանում վիրուսն ապրում է 18 ժամ, բայց երբ խոնավությունը բարձրանում է, ցուցանիշն ընկնում է մինչև 6 ժամ։

Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույն լույսը չեզոքացնող ազդեցություն է ունենում կորոնավիրուսի վրա, քանի որ ճառագայթումը վնասում է վիրուսի գենն և կանխում դրա վերարտադրությունը: