Չինաստանից սովորելու բան ունենք. Ռամոսը կորոնավիրուսի համավարակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News    

Ռամոս

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է կորոնավիրուսի համավարակի, դրա պատճառով դադարեցված առաջնությունների ու Չինաստանի մասին։

Ըստ Ռամոսի, Չինաստանից շատ բան կարելի է սովորել․

«Նրանք շատ տանջվեցին, բայց հիմա առաջ են գնում։ Չինաստանից սովորելու բան ունենք։ Պետք է օգնենք մեր հերոսներին՝ առողջապահության ոլորտի աշխատակիցներին։ Պետք է նաև հետևենք կանոններին, որպեսզի վերջ տանք այս վիրուսին»,- ասել է Ռամոսը։

Ռամոսը հույս է հայտնել, որ մրցաշրջանը շուտով կվերսկսվի։

Նա նշել է, որ անհամբերությամբ է սպասում ու ցանկանում է դուրս գալ խաղադաշտ, պայքարել հաղթանակների համար։