Սերխիո Ռամոսը հեռանում է «Ռեալ»-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Ռամոս

Մադրիդի «Ռեալ»-ի ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը հեռացել է թիմից։ Հունիսի 30-ին ավարտվում է Սերխիո Ռամոսի պայմանագիրը, որը երկարաձգելու համաձայնության կողմերը չեն հասել։

Ռամոսի հրաժեշտի մամուլի ասուլիսը կկայանա հունիսի 17-ին:

Սերխիո Ռամոսը «արքայական ակումբ» է տեղափոխվել 2005 թվականին։ Ակումբի կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 671 հանդիպում, խփել 101 գոլ, կատարել 40 գոլային փոխանցում, դարձել Իսպանիայի հնգակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, Եվրոպայի եռակի սուպերգավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն։  

 --00—ՄՀ