Միքայել Մինասյանի հայտարարության վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ․ դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

իրավական

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Հրապարակումներն ուղարկվել են ՀՔԾ՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար, ինչից հետո տեսանյութում նշվող հանգամանքներին կտրվեն իրավական գնահատականներ»,- նշեց Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ֆեյսբուքում հրապարակված տեսանյութում Մինասյանը պատմել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպել է իրեն ու առաջարկել սիմվոլիկ գումար վճարել, դադարեցնել պայքարը Փաշինյանի դեմ և այլևս Հայաստան չվերադառնալ։ Միքայել Մինասյանը նաև նշել էր, որ մերժել է Փաշինյանի այդ առաջարկը։

Սոնա Գրիգորյան