Այնթապում կանչի վայր հասած շտապօգնության բրիգադը երեխայի ծնունդն է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

բրիֆադ.

Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մայիսի 5–ին արտակարգ պայմաններում երեխայի ծնունդ է ընդունել։ Այդ մասին գրառում է արվել բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում:

«05.05.2020 լուսադեմին Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի (Այնթապի նշված հասցեով), սակայն, տեղ հասնելուն պես հասկացան, որ կանչը սովորական չէ ,այլ` արտակարգ:

Կնոջ մոտ արդեն սկսված էր ծննդաբերական գործունեությունը և գտնվում էր ակտիվ փուլում:

Շտապօգնության բժիշկ Աշոտ Առաքելյանը, բուժքույր Յաննա Գաբրիելյանը, առանց հապաղելու, սկսել են ընդունել ծնունդը:

Ծննդաբերությունը բարդ էր, վաղաժամ, առաջադրությունը` տոտիկային, ուստի ծննդօգնությանը միացել է նաև մեր մյուս բժիշկը` Դավիթը Գալստյանը, որը մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ է:

Ծնվել է հրաշք աղջնակ, բժիշկ Առաքելյանի կողմից կատարվել է ռեանիմացիոն գործողություններ, երեխայի և մոր վիճակը կայունացնելուց հետո իրականացվել է հոսպիտալացում:

Հիվանդանոցում թե՛ մոր, թե՛ պտղի վիճակը գնահատվել է բավարար:

Այս ամենը խոսում է` բարձր պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին:

Շնորհակալ ենք մեր բժիշկներին իրենց երդմանը հավատարիմ լինելու համար:

Դուք արժանի եք սպիտակ խալաթը կրողի կոչմանը...

Կեցցե´ք…»,– նշվում է գրառման մեջ։