Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել, տուժածների մասին տեղեկություն չի ստացվել․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

․

Ադրբեջանական կողմի կրակոցներից Ճակատենում շտապօգնության բրիգադը չի վնասվել։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։

«Այս պահի դրությամբ քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Նշենք, որ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված առողջապահության համակարգը պատրաստվածության բարձր աստիճանի է բերվել»,– ասվում է նախարարության տարածած հաղորդագրությունում։

--00--ԱՀ