Ծեծկռտուք՝ խորհրդարանում. Սասուն Միքայելյանն ու Էդմոն Մարուքյանն իրար վրա հարձակվեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

Խորհրդարանի նիստի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի և իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի լեզվակռիվը վերաճեց ծեծկռտուքի:

Երբ ելույթ էր ունենում ԱԺ «Լուսավոր Հայասստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանին, տեղից խոսակցությանը միջամտեց Սասուն Միքայելյանը: Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Պարո՛ն Միքայելյան, հոպար չեմ Ձեզ համար... ի՞նչը կցխես»:

Սասուն Միքայելյանը վեր կացավ տեղից, մոտեցավ Մարուքյանին և հարվածեց: Սկսվեց ծեծկռտուք:

Նիստն ընդհատվեց, ավելի ուշ հայտարարվեց ընդմիջում մինչև 14:30: