Ուկրաինան ճահճից կարող է դուրս բերել նախագահը. Սաակաշվիլի

ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News 

Սաակաշվիլի

Հանդիպել եմ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ:  Ունեցանք երկար ու հետաքրքիր զրույց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակված, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Իմ նշանակումը ցույց է տալիս, որ նա պատրաստ է արտակարգ քայլերի: Ուկրաինան պետք է դուրս բերվի ճահճից, իսկ դա կարող է անել նախագահը, ով երբեք գող չի եղել և չի լինի: Վստահ եմ, որ նախագահ Զելենսկին այդպիսին է»,- գրել է Սաակաշվիլին:

Նա նշել է, որ առավելագույնս պատրաստ է օգնել նախագահին: