Նոր ռեկորդ՝ Սևանում․ Վարազդատ Հակոբյանը բարձացրել է 303 կիլոգրամանոց ծանրաձող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 3, 24News

Thumbnail

Սևանի Դագարյանի անվան մարզադպրոցում մարզադպրոցի սան, եռամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Հակոբյանը, շարունակելով իր ռեկորդների շարքը, սահմանել է հանրապետական նոր ռեկորդ ուժային եռամարտ մարզաձևից` տեղից ձգելով 303 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս մասին հայտնում է Սևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։

Վարազդատի ռեկորդների շարքը սկսվել էր դեռևս անցյալ տարվա դեկտեմբերից: Այն ժամանակ նա տեղից ձգեց 250 կիլոգրամանոց ծանրաձողը: Այս տարվա փետրվարի 22-ին, ձգելով 260 կիլոգրամանոց ծանրաձող, Վարազդատը գերազանցել էր իր իսկ՝ 230 և 250 կիլոգրամանոց ռեկորդները` դառնալով «Դյուցազնագրքի» հերոսներից մեկը:

Thumbnail

65 կիլոգրամանոց Վարազդատ Հակոբյանն իր նոր ռեկորդը նվիրել է մարզչին` Յուրիկ Սարգսյանին։ Նա նոյեմբերի 1-ին նշում էր ծննդյան 78-ամյակը:

Նոյեմբերի 15-ին Վարազդատ Հակոբյանը, Վահագն Միքայելյանը, Արթուր Ակիշին և Կարեն Առաքելյանը մասնակցելու են Թբիլիսիում կայանալիք ուժային եռամարտի Եվրոպայի առաջնությանը։