Գյումրու ինֆեկցիոնում կորոնավիրուսով վարակված 82 հիվանդ է բուժվում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

1

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով վարակված 82 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 21 հիվանդ  բուժում է ստանում Երևանում, 24 պացիենտ առողջացել է: Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«Հիվանդության անախտանիշ ընթաքով 34 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 274 քաղաքացի։

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1133 նմուշառում»,- ասված է ֆեյսբուքյան գրառման մեջ: