ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

ահկ

Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը: Այս մասին հաղորդում է РиаНовости-ն:

Նրա փոխանցմամբ՝ դեռ վաղ է խոսել COVID-19-ով վարակված անձանց մոտ իմունիտետի առկայության մասին: ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ այժմ այդ մարդիկ միայն վարակի նկատմամբ դիմադրություն ունեն:

«Այն կոչվում է ոչ սպեցիֆիկ իմունիտետ՝ օրգանիզմի առաջին պատասխանը, երբ կան բջիջներ, որոնք անմիջապես սպանում են այնտեղ գտնվող ամեն ինչ, և վիրուսը հետագայում զարգանալու շանս չունի», - նշել է Վույնովիչը:

Ոչ սպեցիֆիկ իմունիտետի առկայությունը սակայն չի նշանակում, որ վարակավածի մոտ բավականաչափ հակամարմին է մշակվել, որպեսզի ապահովվի արագ ռեակցիա օրգանիզմում վարակի կրկնակի հայտնվելու պարագայում, պարզաբանել է կազմակերպության ներկայացուցիչը: