Մոսկվայի հասարակական վայրերում առանց ձեռնոցի, դիմակի հայտնվելիս կտուգանվեն 4-5000 ռուբլով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

ռդ

Մոսկվայում մայիսի 12-ից բոլոր բաց հասարակական վայրերում պարտադիր է դառնում կրել անհատական պաշտպանության միջոցները՝ դիմակներն ու ձեռնոցները: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանով՝ դիմակներ և ձեռնոցները կկրեն հասարակական տրանսպորտում, տաքսիում, առևտրի կենտրոններում, ինչպես նաև աշխատատեղերում գտնվելիս:

Մոսկվայում դիմակ կրելուց հրաժարված անձին սպառնում է 4000, իսկ հասարակական տրանսպորտոի և  տաքսու պարագայում՝ 5000 ռուբլու չափով տուգանք(քանի որ այնտեղ մարդկանց խտությունն ավելի մեծ է):

Նշենք, որ Ռուսաստանի 83 շրջանում մեկ օրում կորոնավիրուսի 10 հազար 899 դեպք է գրանցվել։ 4704 պացիենտի մոտ բացակայում են հիվանդության կլինիկական ախտանշանները։ 107 մարդ մահացել է։

ՌԴ-ում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր գրանցվել է 232 հազար 243 դեպք։ Նրանցից 43 հազարն ապաքինվել է, 2116-ը՝ մահացել։