Մոսկվայի քաղաքապետը հերքել Է մայրաքաղաքի մուտքերի և ելքերի երթևեկությունը փակելու տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

b403fd48-cfc4-4d9e-b929-132e7a85660b.jpg

Մոսկվայի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աս մասին իր պաշտոնական Telegram ալիքում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Բազմաթիվ հաղորդագրություններ են ստացվում քաղաքի մուտքերի և ելքերի երթևեկության դադարեցման մասին: Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ստուգիչ աշխատանքներ իրականացնելու միջոցառումների ուժեղացման հետ կապված՝ հնարավոր են երթևեկության դժվարություններ: Քաղաքի մուտքի և ելքի որևէ սահմանափակում չկա»,-գրել է քաղաքապետը:

Նա նաև հորդորել է բնակիչներին  վստահել միայն պաշտոնական աղբյուրներին: «Կոչ եմ անում ձեզ շարունակել հանգստություն պահպանել: Ինչպես իր ուղերձում ընդգծել Է նախագահը, մեր ուժն այսօր մեր միասնության և հասարակության համախմբման մեջ է», - մայրաքաղաքի բնակիչներին դիմել է Սոբյանինը:

--00--ԶՀ