Կենդանաբանական այգու ծախսերն ավելին են եղել, քան մուտքերը. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

կենդանաբանակաանայգի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի կենդանաբանական այգում մեկ տարվա ընթացքում կենդանիների ե՛ւ գլխաքանակը, ե՛ւ տեսակները պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը թվերով ներկայացնում է կենդանաբանական այգին:

Այսպես, այգում 2019թ. առկա է եղել 182 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 910, բայց 2020թ. տարեվերջին պակասել են ոչ միայն տեսակները, այլեւ գլխաքանակը: Նախորդ տարեվերջին առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ գլխաքանակը՝ 830:

Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 80-ով, իսկ տեսակը` 30-ով: Մասնագետներն անհանգստացած են. այս տվյալները խիստ մտահոգիչ են: Սրան զուգահեռ կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի պակասել. օրինակ` եթե 2019թ. այգին ունեցել է 288 հազար 600 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 116 հազար 959 է եղել: Բացի այս, նշենք, որ հիմնականում պակասել է սողունների գլխաքանակը` 12-ով, իսկ կաթնասունները 11-ով ավելացել են: 2019-ին այգին ունեցել է 44 անողնաշար կենդանի, իսկ անցյալ տարի՝ 19:

Գիշատիչ թռչուններն էլ 1-ով են պակասել: Մեկ տարվա ընթացքում ձկների քանակը 61-ով է պակասել: Եւ ամենակարեւորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2020-ին անկել է 134 կենդանի, դուրս են տրվել 46-ը, ծնվել են 77-ը, ձեռք բերվել` 25-ը: Սրան զուգահեռ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է 415 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 418 մլն 100 հազար դրամ, այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ