Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ից. La Gazzetta dello Sport

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

.

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտին ընդհատված Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ից: Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ A Սերիայի ակումբները նման որոշում են կայացրել մայիսի 13-ին տեղի ունեցած արտակարգ խորհրդակցության ժամանակ:

Նշվում է, որ թիմերն իշխանություններից թույլտվություն են ստացել մայիսի 18-ից վերսկսել թիմային մարզումները: