Նրանք ծուղակներ են նախապատրաստում հակառակորդի համար. ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

սակր

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով սակրավորի մասնագիտությանը:

«Մասնագիտությունը` սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է: Մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն»,-գրել է ՊՆ խոսնակը:

1