Պարետի որոշմամբ՝ բուժօգնության և սպասարկման պացիենտին տրամադրվում է եռաշերտ դիմակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

պարետիորոշում

ՀՀ պարետի որոշմամբ սահմանվել են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման անվտանգության միջոցները:

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, ներառյալ՝ առողջության առաջնային պահպանման և ստոմատոլոգիական ծառայություն մատուցող կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն), կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ներհիվանդանոցային վարակման կանխարգելման նպատակով իրականացվում են ստորև ներկայացված միջոցառումները.

1. Ստացիոնար և առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպությունում վարակի հսկողության կազմակերպական ընդհանուր միջոցառումներն են.

1) Բժշկական կազմակերպության տնօրինության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է ստանձնել օպերատիվ շտաբի դերը) և ստեղծվում է վարակի հսկողության
հանձնաժողով` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 3210-Ա հրամանի պահանջների:

2) Լրամշակվում է վարակի հսկողության ծրագիրը՝ ներառելով օպերատիվ պլանը, որտեղ ներառվում են պացիենտի ընդունելության, մեկուսացման, տեսակավորման, բուժանձնակազմի և պացիենտի, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգության ապահովման միջոցառումները: Վերջինս հաստատվում է բժշկական
կազմակերպության տնօրենի հրամանով:

3) Բուժանձնակազմին անհրաժեշտ է ապահովել պահանջվող ծավալի անհատական պաշտպանության միջոցներով (այսուհետ` ԱՊՄ):

4) Բժշկական կազմակերպությունն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով. ստացիոնար բժշկական կազմակերպություններում՝ 10 մահճակալին 1 լվացարանով, իսկ առողջության առաջնային պահպանման ծառայություններում ու բոլոր այն սենքերում, որտեղ իրականացվում է պացիենտի զննում՝ բժշկական միջամտություն հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:

5) Պացիենտին անհրաժեշտ է ապահովել անձնական հիգիենայի պարագաներով (օճառ, լոգանքի գել, շամպուն և այլն):

6) Բժշկական նշանակության իրերի մաքրումը, ախտահանումը, նախամանրէազերծումը և մանրէազերծումը իրականացվում են համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

7) Ապահովվում է թափոնների անվտանգ գործածություն՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի:

8) Ցածր ռիսկայնությամբ բժշկական իրերի (ջերմաչափ, արյան նմուշառման բարձիկ, ստեթասկոպ) ախտահանումն պահովվում է 700 էթիլ սպիրտով՝ յուրաքանչյուր պացիենտի հետ շփումից հետո:

Նոր կորոնավիրուսային վարակով (2019-nCoV) պայմանավորված ներհիվանդանոցային վարակման ռիսկի նվազեցման միջոցառումներն են.

1) Անհրաժեշտ է ապահովել պաստառների տեղադրում հասարակական վայրերում` հիշեցնելով հիվանդության ախտանշանների, ձեռքերի հիգիենիկ մշակման, ձեռքերի մշակման տեխնիկայի, ձեռնոցների նպատակային կիրառման վերաբերյալ:

2) Բժշկական կազմակերպության դիմած յուրաքանչյուր պացիենտ դիտարկվում է որպես կորոնավիրուսային հիվանդության կասկածելի դեպք և, ելնելով նշված հանգամանքից, բժշկական կազմակերպությունների կողմից անհրաժեշտ է մշտապես կիրառել կանխարգելման ստանդարտ ընթացակարգեր, որոնք ներառում են՝ ձեռքերի մշակում ալկոհոլի հիմքով հականեխիչ միջոցով, ԱՊՄ-ի կիրառում, բժշկական թափոնների անվտանգ գործածություն, բժշկական նշանակության իրերի ախտահանում և մանրէազերծում, շրջակա միջավայրի ախտահանում քլորի հիմքով ախտահանիչների կիրառմամբ, որոնք ունեն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կից մեթոդական ուղեցույց:

3) Բժշկական օգնության և սպասարկման դիմած պացիենտին տրամադրվում է վիրաբուժական եռաշերտ դիմակ: Ընդունարանի սպասասրահում աթոռները տեղակայվում են առնվազն 1.5 մետր հեռավորության վրա, իսկ նստարանների առկայության դեպքում հաճախորդները պահպանում են առնվազն 1.5 մետր հեռավորություն:

4) Բժշկական կազմակեպությունում ընդունարանին կից ձևավորվում է մեկուսարան` առանձնացնելով մաքուր և վարակիչ գոտիներ: Մաքուր գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ և բուժանձնակազմի համար անհատական պաշտպանիչ միջոցներ: Վարակիչ գոտում ապահովվում են ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցներ, բժշկական վարակիչ թափոնների տարաներ` օգտագործված անհատական պաշտպանիչ միջոցների հավաքման համար: Բուժանձնակազմը ԱՊՄ հագնում է մաքուր, իսկ հանում՝ վարակիչ գոտում: Մինչ ԱՊՄ հագնելը և հանելուց հետո պարտադիր իրականացվում է ձեռքերի ախտահանում: Վարակիչ գոտուց դուրս գալուց հետո մաքուր գոտում իրականացվում է ձեռքերի կրկնակի ախտահանում:

5) Իրականացվում է բժշկական կազմակերպություն դիմած պացիենտի համաճարակաբանական անամնեզի հավաքում և ջերմաչափում սնդիկային (որոնք օգտագործումից հետո ախտահանվում են` 70% սպիրտով) կամ հեռահար ջերմաչափով:

6) Ստացիոնարում ապահովվում է պացիենտի, ինչպես նաև խնամակալի (միայն կազմակերպությունում գտնվելու խիստ անհրաժեշտության դեպքում) ջերմաչափումն օրական առնվազն երկու անգամ, և կատարվում են նշումներ ջերմության թերթիկում:

7) Նոր կորոնավիրուսային վարակի (2019-nCoV) կասկածով (համաձայն դեպքի ստանդարտ բնորոշման՝ ըստ 2020թ. մարտի 5-ի N 877-Ա 2020 թվականի հունվարի 31- ի թիվ 336-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի) իրականացվում է պացիենտի մեկուսացում բնական օդափոխությամբ ապահովված սենքում՝ 160 լիտր/վայրկյան:

8) Բուժանձնակազմի կողմից պացիենտի խնամքի, լաբորատոր նմուշառման և նմուշների տեղափոխման կամ միջամտության ժամանակ կիրառվում է ԱՊՄ՝ դիմակ, ակնոց, ձեռնոց, ջրակայուն երկար արտահագուստ խալաթ կամ, եթե արտահագուստը
ջրակայուն չէ, ջրակայուն գոգնոց:

9) Բուժանձնակազմին ապահովում են անհատական պաշտպանության միջոցներով՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 977-Ն հրամանի:

10)Կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների համար առանձնացված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ կասկածելի կամ հաստատված պացիենտների հետ հաճախ շփվող բուժանձնակազմի համար նախատեսված տարածքում ապահովվում են մշտական կեցության համապատասխան սենյակներ՝ բացառելով վերջիններիս բացակայությունը կազմակերպությունից, իսկ առանձնացված մեկուսացման վայրի տրամադրման դեպքում՝ այդ տարածքից:

11) Պացիենտի հետ շփումից առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում բուժանձնակազմն իրականացնում է ձեռքերի պատշաճ ախտահանում՝ ալկոհոլային հիմքով հականեխիչ միջոցով:

12) Բժշկական կազմակերպության կողմից կազմակերպվում է բուժանձնակազմի ուսուցում կորոնավիրուսային հիվանդության ախտանշանների, վարակի աղբյուրի, փոխանցման ուղու և կանխարգելիչ միջոցառումների մասին:

13) Սահմանափակվում է այցելուների մուտքը բաժանմունք, իսկ այցելության անհրաժեշտության դեպքում այցելուներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակով, և հսկողություն է սահմանում վերջիններիս կողմից իրենց ձեռքերի ախտահանման նկատմամբ:

14) Յուրաքանչյուր պացիենտից հետո իրականացվում է շրջակա միջավայրի մաքրում և ախտահանում լվացող միջոցների և քլորի հիմքով ախտահանիչ նյութերի կիրառմամբ` համաձայն նյութին կից ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մեթոդական հրահանգի:

15) Առողջության առաջնային պահպանման բուժաշխատողի կողմից ինքնամեկուսացված անձանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն՝ ամենօրյա հեռախոսազանգերի և 1-ին, 7-րդ, 14-րդ օրը՝ տնային այցերի միջոցով գնահատելով
անձի առողջական վիճակը: Տնային այցերի ժամանակ ապահովվում է ԱՊՄ-ի օգտագործում։

16) Ինքնամեկուսացված անձանց մոտ կորոնավիրուսային հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս իրականացվում է վերջիններիս անհապաղ հոսպիտալացում:

3. Բուժանձնակազմի անվտանգությանը ներկայացվող պահանջներն են՝

1) Իրականացվում է բուժանձնակազմի ջերմության չափում օրական առնվազն 2 անգամ հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:

2) Իրականացվում է բուժաշխատողի մեկուսացում՝ սահմանված մեկուսացման վայրում 14 օր տևողությամբ՝ կորոնավիրուսով վարակված վերջին պացիենտի հետ շփվելուց հետո։

3) Պահպանվում է ձեռքերի հիգիենա` հաճախակի մշակում ալկոհոլի հիմքով մաշկային հականեխիչներով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված չեն կամ յուրաքանչյուր դեպքում, երբ դիպչում են որևէ մակերեսի՝ դռան բռնակ, սեղան, հեռախոս,
համակարգիչ և այլն, պացիենտի հետ շփվելուց առաջ և հետո, պացիենտի խնամքի ընթացքում, սակայն անհրաժեշտ է մանրակրիտ լվացվել օճառով ու ջրով, եթե ձեռքերը տեսանելի աղտոտված են, կամ բուժանձնակազմը շփվել է պացիենտի կենսաբանական հեղուկների հետ:

4) Անհրաժեշտ է խուսափել աչքերին, քթին և բերանին դիպչելուց:

5) Ապահովվում է շնչառական հիգիենան՝ հազալիս կամ փռշտալիս արմունկափոսով ծածկում կամ անձեռոցիկի օգտագործում, այնուհետև անմիջապես անձեռոցիկի օգտահանում:

6) Ապահովվում է բժշկական դիմակի կրում շնչառական հիվանդության ախտանշանների առկայության դեպքում, և դիմակը հանելուց հետո ապահովվում է ձեռքերի հիգիենան:

7) Շնչառական հիվանդության ախտանշաններ ունեցող անձանցից պահպանվում է առնվազն 1 մ հեռավորություն:

8) Բուժաշխատողի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանշաններ հայտնաբերելիս՝ վերջինիս մեկուսացվում է և լաբորատոր թեստավորվում:

9) ԱՊՄ-ի նպատակային օգտագործում

10) ԱՊՄ-ի օգտագործումը պետք է հիմնվի ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի (օրինակ՝ շփում, կաթիլ կամ աէրոզոլ) վրա: COVID-19 պացիենտներին խնամելու ժամանակ օգտագործվող ԱՊՄ-ի տեսակը կախված է
պայմաններից, անձնակազմից և գործունեության տեսակից:

11) Պացիենտների անմիջական խնամք իրականացնող բուժաշխատողները պետք է օգտագործեն հետևյալ ԱՊՄ-ը՝ խալաթ, ձեռնոց, բժշկական դիմակ և աչքերի պաշտպանության միջոց (ակնոց կամ դեմքի վահան):

12) Աէրոզոլային գործողությունների ժամանակ (օրինակ՝ տրախեալ ինտուբացիա, ոչ ինվազիվ վենտիլյացիա, տրախեոստոմիա, սրիտ-թոքային վերակենդանացում, ձեռքային վենտիլյացիա ինտուբացիայից առաջ, բրոնխոսկոպիա և այլն) պետք է օգտագործվեն շնչադիմակներ, աչքերի պաշտպանության միջոցներ, ձեռնոց և խալաթ, գոգնոց` եթե խալաթը անջրաթափանց չէ: