Ի նշան բողոքի՝ Բրյուսելում բուժանձնակազմը մեջքով է շրջվել հիվանդանոց այցելած վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսի՝ Բրյուսելի հիվանդանոց այցի ժամանակ բուժանձնակազմը բողոքի ակցիա է արել: Երբ նրա ավտոմեքենան հասել է հիվանդանոց բուժաշխատողները՝ որպես անհարգալից նշան, թիկունքով են կանգնել վարչապետին, գրում է vesty.co.il-ը:

«Մենք նրան մեջքով շրջվեցինք այնպես, ինչպես մեզ մեջքով էին շրջվել քաղաքական գործիչները, երբ մենք նրանցից օգնություն էինք խնդրում»,-մեկնաբանել են հիվանդանոցում:

Ըստ աղբյուրի՝ բուժաշխատողները նշել են, որ ծայրահեղ դժգոհ են այն բանից, թե ինչպես է իշխանությունը կառավարել ճգնաժամը համավարակի ընթացքում, ինչպես նաև այն բանի համար, որ կրճատվել է առողջապահական համակարգի բյուջեն:

Բուժաշխատողները դժգոհություն են հայտնել նաև այն բանի համար, որ կառավարությունը առողջապահական համակարգի աշխատակիցների թվի բացը լրացրել է որակավորում չունեցող մասնագետներով, փոխարենը բարձրացներ որոկյալ մասնագետների աշխատավարձը:

Նշենք, որ Բելգիան մեկն է ԵՄ այն երկրներից, որը բնակչության հարաբերակցության և COVID-19-ից մահերի թվով լրջորեն վնասվել է համավարակի տարածման շրջանում: Դեպքերի թիվն այստեղ ավելի քան 55 հազար է, մահերինը՝ ավելի քան 9000:

Տեսանյութեր

Live

Լրահոս