Կալիֆորնիայում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

աշխարհ

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆեյրֆիլդ քաղաքում Bell 206 քաղաքացիական ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդում է NBC-ն:

Իրավապահների հաղորդմամբ՝ ուղղաթիռը հարվածել է էլեկտրահաղորդման գծին, ընկել է անտառում և այրվել: Ընդ որում, դեպքի վայր մեկնող հրշեջ մեքենան կողաշրջվել է. վիրավորվել է երեք մարդ: Ուղղաթիռում գտնվողները գազամատակարարող ընկերության աշխատակիցներ էին:

Պատահարի հետևանքով 38 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության: