Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8 24News

հասարակական

«Արցախի նախագահի երդմնակալության արարողությանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի հրավիրվել»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վեհափառ Հայրապետը ուղերձ է հղել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, նաև հեռախոսազրույց ունեցել` մաղթելով ձեռքբերումներ հանուն Արցախի ժողովրդի»,- նշել է նա՝ հավելելով, որ նախորդիվ ևս այդ արարողություններին Հայոց Հայրապետը չի մասնակցել։

--0-- ՍՊ