«Մանանա» գեղեցկության սրահի տնօրենն էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 13, 24News

գաղտնի

Երևանի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից ահազանգ է ստացել, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետևաբար նաև՝ առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է էլոս էպիլացիա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

«Մինչև կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե՛ ինձ, թե՛ հաճախորդներին:

Տնօրենը թաքուն, պատը ծակել է ու պատի մեջ կամերա է դրել, կամերան աշխատել է ամսի 10-ից մինչև ամսի 20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում»,-աղբյուրի հայտնել է սրահի աշխատակիցը և հավելել, որ հաճախորդները ինքն էլ է հանվել և մազահեռացում արել:

«Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրովորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»,-ասել է նա, ապա հայտնել է, որ տնօրենին հարցրել է, թե ինչու է նման ստոր քայլի դիմել, վերջինս էլ ասել է, որ դա արել է, քանի որ մտածել է, որ իր աշխատակիցը հաճախորդ ու գումար է գողանում իրենից. «Ասել եմ՝ ապացուցի, ասում է՝ գումար ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, կադրերում երևում է, որ հաճախորդը կասայում է վճարում»:

Աշխատակցուհին կատարվածի համար դիմել է ԱԱԾ, վերջինս առգրավել է չիպն ու պատի միջից հանել տեսախցիկը. «Տնօրենն ինձ ասում էր՝ ո՞ւր պետք ա գնաս, բողոքես, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել… Իր տղան քննչական բաժիններից մեկում 3 ամիս է՝ քննիչ է աշխատում, երևի հույսը քննիչ տղայի վրա է դրել, որ կարող է թացից չոր դուրս գալ: Բայց չի մտածում, որ ինքը խախտել է բարոյական ու իրավական բոլոր օրենքները»:

--00—ԼՄ