Գագիկ Ծառուկյանի փեսան դիմակ չկրելու համար տուգանվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Դավիթ Մանուկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորելու միջնորդության քննության ժամանակ դիմակ չկրելու համար 10 հազար դրամով տուգանվել է Ծառուկյանի փեսան՝ Դավիթ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ երեկ տուգանվել էր նաև ԲՀԿ-ական պատգամվոր Գևորգ Պետրոսյանը:

  --0—ՄՀ