Մեքսիկայում երկրաշարժի հետևանքով մեկ մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News  

․

Մեքսիկայի հարավային Օահակո նահանգի ղեկավարը հայտնել է, որ ուժեղ երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վնասվածքներ ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նահանգապետ Ալեխանդրո Մուրատն ասել է Canal 6-ի հետ զրույցում:

«Վնասվել է Ուատուլկոյի հիվանդանոցը, հիվանդներին տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Համաձայն նախնական տեղեկության, հիվանդանոցի դիմային մասին փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, մեկ հոգի էլ վնասվածք է ստացել»,- ասել է նահանգապետը:

Հունիսի 23-ին Մեքսիկայի հարավում 7,1-7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

--0--ԱՀ