Մեքսիկայում բեռնատարի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Աշխարհ

Մեքսիկայի Միչոական նահանգում բեռնատարի մեջ ինը մարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, հղում անելով Մեքսիկայի գլխավոր դատախազությանը:

Դիակները հայտնաբերվել են երկուշաբթի օրը Սիտակուարո վարչական շրջանում: Դեպքի վայր են ժամանել հանցագործությունների քննության դեպարտամենտի մասնագետները, ովքեր հաստատել են, որ փոխադրամիջոցում տղամարդկանց և մի կնոջ դի կա, հրազենային վնասվածքներով: Զոհերի ինքնությունը հայտնի չէ:

--00--ԿԿ