ՀՀ-ի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված ցուցահանդես Մեխիկոյում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 5,  24 News

մեքսիկա

Փետրվարի 2-ին Մեխիկո քաղաքի կենտրոնում գտնվող «Բարեկամ մշակույթների ճեմուղի» բացօթյա պատկերասրահում տեղի է ունեցել Հայաստանի և Մեքսիկայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը:

Խոսքով հանդես են եկել Մեխիկոյի քաղաքապետարանի պաշտոնյաներ և ՀՀ դեսպանը:

Արարողությանը ներկա էին նաև Մեքսիկայի արտաքին գերատեսչության ու հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Մեքսիկայում մի շարք երկրների դեսպաններ:

Լուսանկարները պատկերասրահում կցուցադրվեն մինչև ապրիլի 3-ը:

 --00—ՄՀ