Մեքսիկայում տարեսկզբից ի վեր հինգերորդ լրագրողին են սպանել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, 24News

Աշխարհ

Մեքսիկայի Օահակա նահանգում լույս փետրվարի 11-ի գիշերը գնդակահարել են լրագրող Հեբեր Լոպես Վասկեսին. երկու մարդասպանները ձերբակալվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նահանգի դատախազը հայտնել Է Milenio TV-ին տված հարցազրույցում:

«Մարդասպանները գտնվում են կալանքի տակ, եւ մենք սպասում ենք, թե երբ նրանց կտեղափոխեն դատախազություն՝ համապատասխան հետաքննությունը շարունակելու համար»,-հայտարարել Է Օախակայի նահանգի դատախազ Արտուրո Պեիմբերտը: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, լրագրող Հեբեր Լոպես Վասկեսը գնդակահարվել Է Էսպինալ Սալինա-Կրուսի շրջանում, երբ նստում Էր իր ավտոմեքենան:

Երկու մարդասպաններին ձերբակալել են թարմ հետքերով: Տարվա սկզբից ի վեր սա Մեքսիկայում լրագրողի հինգերորդ սպանությունն Է: Հունվարի վերջին ԶԼՄ-ների ներկայացուցիչի հերթական սպանությունից հետո լրագրողները պիկետներ եւ բողոքի ակցիաներ են անցկացրել երկրի 40 քաղաքներում՝ պահանջելով անվտանգության ապահովում եւ հանցագործությունների հետաքննություն, որոնք գրեթե միշտ մնում են անպատիժ:

Ազատ խոսքի դեմ հանցագործությունների ուղղությամբ պայքարի հարցերով հատուկ դատախազությունն աշխատանքի հինգ տարվա ընթացքում ավելի քան 1140 գործ Է հարուցել ԶԼՄ-ների աշխատողների նկատմամբ իրավախախտումների փաստերով եւ հասել միայն 10 մեղադրական դատավճիռների. այդ բոլոր գործերով անպատժելիության մակարդակը գերազանցում Է 99 տոկոսը: Articulo 19 իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին Մեքսիկայում սպանվել Է յոթ լրագրող. սա ամենաբարձր ցուցանիշն Է աշխարհի երկրների թվում: Գործող նախագահ Անդրեաս Մանուել Լոպես Օբրադորի կառավարման ընդամենը երեք տարուց փոքր-ինչ ավելի ժամանակաշրջանում գրանցվել Է ԶԼՄ-ների աշխատողների 29 սպանություն, որոնք, հավանաբար, կապված են նրանց մասնագիտական գործունեության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ