Արցախի նախագահը ծաղիկներ է խոնարհելու անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 29, 24News

նախագահ

Հայրենիքի համար նահատակվածների եւ անհայտ կորածների հիշատակի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Ջալալ Հորությունյանը:

--00—ԼՄ