«ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք» եռյակում ինտրիգներ փնտրել պետք չէ, ամեն ինչ եղել է շատ հրապարակային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News 

ՀՅԴ-ն երկրում տիրող վիճակը գնահատում է աղետալի՝ ընդգծելով, որ քաղաքական ու կառավարման ճգնաժամը կարող է հաղթահարվել միայն արտահերթ ընտրությունների միջոցով։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը համարում է, որ իշխանությունները համաճարակի դեմ պայքարում անկարող են և միայն նրանք են մեղավոր ստեղծված վիճակի համար։

Անդրադառնալով «ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք» եռյակի ապագա պլաններին՝ նա նշել է, որ կորոնավիրուսի պատճառով աշխատանքները դանդաղել են, բայց աշխատանքային խումբն առաջիկա ծրագրերի մասին շուտով կխոսի։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս