ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանն արձանագրել է՝ քաղաքացիները դժվարությամբ են պահում պարետի ցուցումները: Մեկ անգամ չէ, որ փողոցում նկատել է՝ ինչպես են մարդիկ հանում դիմակը, բարևում միմյանց, ողջագուրվում, գրկում, նորից դնում այն: 24News-ի հետ զրույցում նա նշեց՝ քաղաքացիները չեն կարողանում հետևել ամենապարզ կանոններին՝ կրել դիմակ ու ախտահանել ձեռքերը:
Պատգամավորը բոլորին ևս մեկ անգամ կոչ արեց՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեղադրելուց առաջ լավ կլինի, որ բոլորը հետևեն հակահամաճարակային կանոններին: Ընդգծեց՝ մարդիկ պետք է գիտակցեն՝ դիմակը ոչ թե ոստիկանների ու կառավարության, այլ իրենց համար են դնում:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ