Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը ԲՀԿ խմբակցությունը նիստ է անում. ովքե՞ր են մասնակցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

բհկ

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հուլիսի 25-ին նախատեսել է աշխատանքային քննարկում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Քննարկվելու են ընդհանուր օրակարգային հարցեր»,- ասել է պատգամավորը։

Նշենք, որ ավելի լուր էր տարածվել, որ հուլիսի 25-ին՝ ժամը 17:00-ին, Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատանը ԲՀԿ խմբակցությունը նիստ է անելու։ 

Ըստ «Հրապարակի»՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն գնալու են բոլորը՝ բացի Սերգեյ Բագրատյանից, որն արդեն մոտ 1 ամիս է՝ անջատել է հեռախոսը ու «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը, չի էլ պատասխանում ԲՀԿ-ականների զանգերին։

Աղբյուրը նաև նշում է, որ ԲՀԿ-ից հաջորդ «պոկվողները» Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանն են: Ինչ վերաբերում է հեռանալուն, ապա խմբակցությունում որևէ մեկը չի բացառում, որ եթե մարդու անձնական կյանքին վերաբերող կոմպրոմատներ դրվեն առաջները, ապա ինչ-որ մարդիկ, հնարավոր է, դնեն մանդատն ու գնան, անհետանան։ 

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս