Գետարգել գյուղում բախվել են ավտոմեքենաներ. կա զոհ

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 25, 24News

ю

Հուլիսի 25-ին, ժամը 16։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Аstra G» և «Արարատ ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող «International Spekal» (վարորդ՝ Նիկոլ Վ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Աբովյանի ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է ։

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան։

--0--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս