ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 26, 24News
Հայաստանում հուլիսի 26-ի դրությամբ կորոնավիրուսի 321 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 37,317 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 235 մարդ, շարունակում է բուժվել 9914-ը:
Հիվանդության բռնկումից ի վեր՝ Հայաստանում ընդհանուր առմամբ ապաքինվել է 26 478։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 5 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 705 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 220-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 157,152 քաղաքացի:
--0--ԱՀ