Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News 

Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դադարեցնել սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով տուժող և նրանց իրավահաջորդ անձանց դատավարական կարգավիճակը և նրանց հարցաքննել վկայի կարգավիճակով։ Նա նշեց, որ տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածք ստացած դատակոչված 102 անձինք տուժող են ճանաչվել 2008 թ․ մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ հարուցված մայր գործի շրջանակներում, իսկ 2018-ին դրանից անջատվել է մի գործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 300․1 հոդվածով։ 

Այսպիսով, սույն գործով միակ տուժողը սահմանադրական կարգն է, իսկ դրա տապալման հետևանքները հավասարապես վերաբերում են ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Իսկ Քոչարյանին մեղսագրվող մյուս արարքի (կաշառք ստանալը) հետ այդ անձինք ընդհանրապես կապ չունեն։ 

Ալումյանը ներկայացրեց դատարանին 102 հոգանոց ցուցակ, խնդրելով այդտեղ նշված անձանց հարցաքննել վկայի կարգավիակով։

Իր հերթին պաշտպան Արամ Վարդևանյանն ընդգծեց, որ 300.1 հոդվածով տուժող ուղղակի չի կարող լինել։  

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց․ հաջորդը կլինի օգոստոսի 11-ին, ժամը 13։00-ին։ --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս