Oծվել է Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Միածնաէջ Մայր տաճարի զանգակատան խաչը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Օգոստոսի 27-ին, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց Մայր Աթոռի Միածնաէջ Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը։ 

1

Մայր Տաճարի առջև, ըստ ընկալյալ կարգի, նախ սաղմոսների ներքո գինով և ջրով լվացվեց խաչը, ապա սուրբգրային ընթերցվածքներից ու աղոթքներից հետո Հովնան Սրբազանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը սրբալույս մյուռոնով օծեցին այն։ «Խաչի Քո, Քրիստոս» շարականի երգեցողության ներքո կատարվեց խնկարկություն, որից հետո ներկա հոգևոր դասը համբուրեց նորաօծ խաչը։

1

Այնուհետև ներկաների գոհաբանական մաղթանքների և շարականների երգեցողության ներքո օծված խաչը կռունկով բարձրացվեց և տեղադրվեց զանգակատան գմբեթին։

1

--00—ԼՄ