Ստուգումներ են սկսվել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News 

ՇՎՏՄ

ՇՎՏՄ-ի ղեկավար Ա. Կոտոլյանի հրամանով ստուգումներ են սկսվել գյուղատնտեսական արտադրանք մթերող տնտեսվարողների շրջանում: Այս մասին հայտնում են ՇՎՏՄ-ից: 

Հաշվի առնելով, որ առաջիկա ամիսների ընթացքում իրականացվում է գյուղատնտեսական մթերքների հիմնական մթերումը, որի ժամանակ կիրառվում են օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցներ (մասնավորապես՝ կշեռքներ), նպատակ ունենալով պաշտպանել գյուղատնտեսական արտադրանք իրացնողներին չափման միջոցների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այս փուլում նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում միրգ (պտուղ) և բանջարեղեն իրացնող ընկերությունների նկատմամբ չափագիտական վերահսկողություն:

 

--00--ԱԹ