Երևանում 3 երեխա է վրաերթի ենթարկվել. դեպքից հետո վարորդի ինքնազգացողությունը վատացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

1

Սեպտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմանում Երևանի բնակիչ, 38-ամյա Արամայիս Պետրոսյանը իր վարած «Mitsubishi IO» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Մեծի պողոտայից դեպի Սասունից Դավթի հրապարակ տանող հատվածում՝ Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածները, որոնք 3 աղջիկ-երեխաներ են, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել երեխաներին, զանգահարել է 1-03, օգնել է երեխաներին տեղափոխել հիվանդանոց, որից հետո ահազանգել է 1-02։

Ըստ աղբյուրի՝ վատացել է նաև վարորդի ինքնազգացողությունը, ինչի համար ճանապարհային ոստիկանները դեպքի վայր են կանչել շտապօգնության բժիշկներին:

1

--00—ԼՄ